Պարզվել է, որ շամպայնը կանանց վրա երիտասարդացնող ազդեցություն է թողնում: Այն հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար: Cosmopolitan ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները կանանց խորհուրդ են տվել օրական 100 մլ շամպայն խմել:

Պարզվում է՝ ըմպելիքի մեջ առկա բաղադրիչները, մասնավորապես հակաօքսիդանտները փրկում են ոչնչացումից նյարդային բջիջները՝ դրանով իսկ օգնելով կանխելու տարիքային փոփոխությունները՝ կապված մտային գործունեության նվազեցման հետ:

Շաբաթական երեք բաժակ շամպայնը նպաստում է գլխուղեղի գործունեության կարգավորմանը և օգնում է պայքարելու ծերունական հիշողության կորստի դեմ: Շամպայնի չափավոր օգտագործումը նպաստում է նաև սրտի աշխատանքի կարգավորմանը:












































