Saturday, 20 06 2026
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին

Թուրքական մամուլը՝ Դավութօղլուի Երևան կատարելիք այցի մասին

«Ազատություն» ռադիոկայանի  փոխանցմամբ՝ Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցից մի քանի օր առաջ թուրքական մամուլը փորձում է կանխատեսել` արդյոք երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կկարողանա՞ իրագործել այն նպատակները, որոնց համար էլ համաձայնել է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության հերթական համաժողովին: 

Խոսքն, ըստ թուրքական մամուլի, ոչ միայն երկկողմ հարաբերությունների բարելավման այլև ղարաբաղյան կարգավորման պրոցեսում թուրքական ներգրավվածության մասին է: Hurriyet-ի թղթակիցն, օրինակ, պնդում է.- «Անկարան այս այցով փորձում է առաջին ձեռքից` հայ պաշտոնյաներից տեղեկություններ ստանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պրոցեսում հնարավոր առաջընթացի մասին: Այս առաջընթացը կարող է ճանապարհ բացել նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցման համար»։

Hurriyet-ի տեղեկություններով, սակայն, Դավութօղլուի երևանյան այցի օրակարգը դեռ հստակ չէ, պարզ չէ, թե ում հետ կարող է նա հանդիպել Հայաստանի մայրաքաղաքում: Թուրք պաշտոնյաներից մեկը թերթին փոխանցել է, որ Նալբանդյան-Դավութօղլու հանդիպման հավանականությունը մեծ է:

Մեկ այլ թուրքական պարբերականի՝  Zaman-ի անգլալեզու տարբերակը, Դավութօղլուի առաջիկա այցի մասին զրուցել է պաշտոնաթող դիվանագետների և հեղինակավոր վերլուծաբանների հետ:

«Երևանն ու Անկարան պետք է անեն հնարավոր ամեն ինչ երկկողմ խնդիրների լուծումը գտնելու համար»,- թերթին տված հարցազրույցում ասում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Յաշար Յաքըշը՝ հավելելով.- «Երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները քննարկելու ժամանակ կողմերն, այնուհանդերձ, պետք է հաշվի առնեն, թե որքան զգայուն է այդ ամենի հանդեպ երրորդ կողմը: Նախկինում հայ-թուրքական հաշտեցումը տապալվեց հենց Ադրբեջանի դիմադրության պատճառով: Այժմ կողմերը պետք է դասեր քաղեն անցյալից։ Եթե դա արվի,  խաղաղության հասնելու շանսերը շատ ավելի իրական կլինեն»։

Նախկին դիվանագետ, այժմ Անկարայում գործող Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Օզդեմ Սանբերքը Zaman-ի հետ զրույցում նշել է.- «Դավութօղլուի այցը վկայում է, որ երկու կողմերն էլ որոշել են ակտիվացնել տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը: Դժվար է ասել՝ արդյոք [հայ-թուրքական] արձանագրությունները մի օր կհասնեն իրենց նպատակին, սակայն այցի ժամկետների ընտրությունը շատ կարևոր է»։

«Խաղաղության հասնելու որևէ փորձ ուշացած լինել չի կարող»,- համոզված է Սանբերքը:

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում