ԱՄՆ-ը արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանն առնչվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը դատապարտում է պաղեստինցիների դեմ Իսրայելի կողմից ուժի կիրառումը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Փաստաթղթին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի 10 անդամ, ներառյալ Ռուսաստանը: ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել, իսկ 4 անդամներ ձեռնպահ են մնացել:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ բանաձևի նախագիծը չի ընդունվում, քանի որ դրան դեմ է քվեարկել ԱԽ-ի մշտական անդամ:
Ավելի վաղ վետոյի կիրառման մասին ԱՄՆ-ի սպառնալիքից հետո ՄԱԿ ԱԽ-ում չէր կայացել պաղեստինցիների օգնության վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ քվեարկությունը:










































