Իսպանական El Mundo պարբերականը կասկածի տակ է դրել ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության վիճականահության անաչառությունը: Նշվում է, որ վիճակահանության արդյունքները հայտնի են եղել նախապես:
Պարբերականը գրում է, որ վիճակահանության ժամանակ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն փոքրիկ գնդակները բացում էր այնպես, որ դրանք չհայտնվեն տեսախցիկների հորիզոնում:
Բացի այդ, թղթերը, որոնց վրա նշված էին հավաքականները, նա բացում էր կարճատև դադարից հետո:
Իսպանացիները կարծում են, որ Վալկեի առջև էին գտնվում «անհրաժեշտ» թղթերը, ինչպես նաև նախապես կազմված աղյուսակների թուղթ, որն էլ ուղղորդում էր նրան:





































