Daily Star պարբերականի փոխանցմամբ՝ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է փոխարինող գտնել թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին:
«Կարմիր սատանաներ»-ն ընթացիկ մրցաշրջանում անհաջող են հանդես գալիս: «Յունայթեդ»-ը 15 տուրերից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալ»-ին զիջելով 13 միավորով:
Daily Star-ը նշում է, որ գլխավոր թեկնածուն Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն է: Միաժամանակ նշվում է, որ մարզչական փոփոխությունն ակնկալվում է 2014թ. ամռանը:






































