Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Բաքուն ռիսկ է անում հայտնվել Բելգրադի իրավիճակում. Ստանիսլավ Տարասով

Ռուսական Regnum գործակալության կայքում հրապարակվել է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի «Ղարաբաղ – Բաքուն ռիսկ է անում հայտնվել Բելգրադի իրավիճակում» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ԼՂ հարցում «հայկական պետությունն օժտված է քաղաքական կամքով՝ համաձայնության հասնելու համար», սակայն գիտակցում է, որ «դա հեշտ չի լինի» և «հուսով է, որ ադրբեջանական գործընկերները նույնպես քաղաքական կամք կցուցաբերեն»:

Ընդհանրապես, դա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ շփման տիպական վերացական ոճ է, որը մշտապես պահանջում է վերծանում: Ճիշտ է՝ ոչ վաղ անցյալում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ավելի բաց արտահայտվեց «Ադրբեջանի որոշ շրջանների» ազատման հնարավորության վերաբերյալ:

Բաքվի վարկածով հենց այդ սկզբունքն է ընկած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատրաստվող Ղարաբաղի վերաբերյալ խաղաղության համաձայնագրի հիմքում: Այն կարող է ստորագրվել Կազանում կայանալիք Մեդվեդև-Ալիև-Սարգսյան գագաթնաժողովում: Հնարավոր է և չստորագրվի:

Պատահական չէ, որ «Հայկական ժամանակ» թերթը վճռեց հենց հիմա հրապարակել Մադրիդյան սկզբունքներին առնչվող փաստաթուղթը: Դրա համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ունեն հետևյալ տեսքը.

1. ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է վճռվի հանրաքվեի միջոցով, որը նախատեսում է ԼՂ բնակչության ազատ և արդար կամարտահայտություն: Հանրաքվեի անցկացման ժամկետն ու մանրամասները համաձայնեցվելու են հետագա բանակցությունների ընթացքում: ԼՂ բնակչության անվան տակ հասկացվում են մինչև 1988 թվականն այնտեղ բնակվող ազգային համամասնությունները: Հանրաքվեի ընթացքում հարցերի ձևակերպման սահմանափակումներ չեն լինելու:

2. Մինչև ԼՂ վերջնական կարգավիճակի վճռումը նրա բնակչությանը կշնորհվեն որոշակի իրավունքներ ու արտոնություններ, որոնք կձևակերպվեն Շրջանակային համաձայնագրում՝ հետևյալ սկզբունքներին համապատասխան. ԼՂ բնակչությունը պետք է ունենա ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական և տնտեսական կենսագործունեությունը և անվտանգությունը պաշտպանելու ու վերահսկելու իրավունք, միջազգային իրավունքի համաձայն՝ իրավունք ունենա ընտրելու պաշտոնյաներ՝միջանկյալ շրջանում կառավարելու համար:

Այդ պաշտոնյաները կիրականացնեն օրենսդիր և գործադիր իշխանություն, ինչպես նաև կհիմնեն դատարաններ: Այդ պաշտոնյաները նաև իրավունք կունենան կազմակերպել ընտրություններ Շրջանակային համաձայնագրի շրջանակներում:

ԼՂ միջանկյալ իշխանությունները կունենան դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են ԼՂ-ին անմիջականորեն վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը պարտադիր չէ: »

Այս ամենից մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Մադրիդյան սկզբունքներում կիրառվում է երկու տերմին. «միջանկյալ կարգավիճակ» և «վերջնական կարգավիճակ», ինչը ենթադրում է հակամարտող կողմերի գործողությունների տարբեր սցենարներ: Դրա համար էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատրաստվող խաղաղության համաձայնագրի նախագծում այդ տերմիններն իրավական տեսանկյունից կապակցված կլինեն միմյանց՝ դրանց կենսագործվելու ժամանակագրության առումով:

Միջանկյալ կարգավիճակը չի ենթադրում Ադրբեջանի կազմից Ղարաբաղի դուրս բերում, ինչի համար էլ այդ փուլում նա կարող է ուղղումներ չկատարել իր Սահմանադրությունում: Սակայն հետագայում, երբ կողմերը անցում կկատարեն «վերջնական կարգավիճակի» ուղղությամբ գործողություններին, Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխությունների կատարումն անխուսափելի կդառնա: Իսկ դա իր հերթին Բաքվի համար կարող է բացել «Պանդորայի արկղը», երբ իրենց իրավունքների մասին կարող են ազդարարել թալիշները, լեզգիները, ինչպես նաև Ադրբեջանում բնակվող մյուս ժողովուրդները։

Եթե Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին առնչվող այդպիսի համաձայնագիր կնքելուն, ապա դա կնշանակի բեկում՝ հակամարտության կարգավորման գործընթացում և ընդհանրապես հանրապետությունում քաղաքական համակարգի փոփոխություն։ Այդ պատճառով էլ կարելի է ենթադրել, որ հենց դրան է Ադրբեջանին կոչ անում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով «քաղաքական կամքի ցուցաբերման» անհրաժեշտության մասին։

Ի դեպ, հակամարտող կողմերին կոչով դիմեց նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա նշեց, որ համաձայնագրի ձևակերպումները համաձայնեցվել են ապրիլին և հունիսին Մոսկվայում կայացած արտգործնախարարների հանդիպումների ժամանակ, երբ հաջողվեց մի շարք առանցքային հարցերի շուրջ մոտեցնել կողմերի դիրքորոշումները։

Հայաստանի գործողության բանաձևը հասկանալի է. շրջանների ազատում Ղարաբաղի կարգավիճակի դիմաց։ Դրա համար էլ Հայաստանի համար կարևոր է համաձայնագրում ամրագրել ղարաբաղյան գործընթացի՝ «միջանկյալ կարգավիճակից վերջնական կարգավիճակին» անցում կատարելը։ Հակառակ դեպքում պատրաստվող համաձայնագիրը Երևանի համար կորցնում է աշխարհաքաղաքական իմաստը։ Այստեղ Երևանի զիջումներին չի կարող անգամ փոխհատուցել Թուրքիայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող արձանագրությունների վավերացման խոստումը։

Ադրբեջանի գործողությունները նույնպես ակնհայտ են։ Տվյալ փուլում նրան ձեռնտու է շրջանների վերադարձն ու Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը։ Սակայն հետագայում նա ստիպված կլինի լուծել լուրջ խնդիրներ։

ա) Հայ-ադրբեջանական շփման գծում կարող են հայտնվել խաղաղապահները, ինչն Ադրբեջանին զրկում է նախկինի նման Երևանի վրա գործադրված ուժային ճնշումից (խնդիրը զենքի ուժով լուծելուց) և քաղաքական մանևրայնությունից։
բ) Ղարաբաղի իշխանությունները դուրս կգան քաղաքական մեկուսացումից, իսկ նրանց գործողությունները կարող են անսպասելի լինել Ադրբեջանի համար։
գ) Առաջին պլանում կարող է հայտնվել փախստականների լուրջ խնդիրը, ինչը դառնալու է Բաքվի ու Երևանի միջև քաղաքական վստահության մակարդակի ցուցիչ։ Որքան էլ Ադրբեջանը խուսանավի, դա Ղարաբաղի հանձնում է։

Դրա համար էլ կայուն տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն Կազանի գագաթնաժողովի մոտենալուն պես կորցնում է իր դիվանագիտական վստահությունը և սկսում է հետքայլ կատարել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը որևէ այլ կարգավիճակ չի ստանա, քան Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակը։ Այս պլանում ուշագրավ է նաև Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների ու հարկադիր վերաբնակների գծով Պետական կոմիտեի նախագահ Ալի Հաասանովի հայտարարությունը.

«Բաքուն անգամ պատրաստ է լուծել ոչ միայն դեպի Ղարաբաղ, այլև՝ դեպի Հայաստան ադրբեջանցի փախստականների վերադարձի խնդիրը»։ Նրա խոսքերով՝ «այդ հողերն իրենց նախնիներինն է» և «հայերն այնտեղ ստեղծել են պետություն ու արտաքսել իրենց հայրենակիցներին, թեպետ իրենք այդ տարածքները չեն համարում անկախ Ադրբեջանի տարածքը, այնուամենայնիվ իրենք շարունակելու են հավակնել դրանցում իրենց հայրենակիցների բնակեցմանը»։ Նա նաև հայտարարեց, որ «Ադրբեջանը երբեք չի հրաժարվի այդ տարածքներից»։

Սա բաց ակնարկ էր՝ հետագայում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանը հնարավոր տարածքային հավակնությունների մասին։ Պատահական չէր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին բաց կերպով զգուշացնել հակամարտող կողմերին, որ եթե նրանք Կազանում փաստաթղթեր չստորագրեն, Մինսկի խումբը «պատրաստելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հայեցակարգ»։

Որպես դրա համար բարենպաստ գործոն՝ նշվում է «Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև եզակի համագործակցության ձևավորումը», ինչը հնարավորություն է ընձեռում, որ «ԵՄ-ը առավել հստակ ազդանշաններ ուղարկի կողմերին՝ ուժի կիրառման անթույլատրելիության և ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին»։

Ի՞նչ է դա նշանակում։ Միջազգային ճգնաժամային խմբի (ICC) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի կարծիքով՝ Կազանի գագաթնաժողովի տապալման դեպքում ընդհանրապես հարց է առաջանում «եռյակ» ձևաչափով բանակցային գործընթացի շարունակման հեռանկարի մասին։ Այդ ժամանակ Մինսկի խումբը կարող է դիմել ՄԱԿ ԱԽ-ին՝ առաջարկելով քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը՝ այդ տարածքների ժամանակավոր ղեկավարման մանդատը ՄԱԿ ԱԽ անդամներից մեկին հանձնելու հնարավորությամբ։

Տվյալ սցենարի հնարավորությունը վաղուց դիտարկվում է ամերիկյան վերլուծաբանների կողմից, որոնք ոչ վաղ անցյալում հանդես եկան «մինչև Կազանի գագաթնաժողովը» Ղարաբաղում խաղաղապահ կորպուս մտցնելու առաջարկով։

Ի դեպ, Բաքվին ու Երևանին այդ մասին էր զգուշացնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ կոչ անելով քանի դեռ ուշ չէ Ղարաբաղի խնդրի շուրջ անցնել երկկողմանի բանակցություններին և գործընթացից դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Սրան պետք է հավելել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի ոչ վաղ անցյալում արած հայտարարությունը՝ «անկանխատեսելի հանգամանքների դեպքում» Ադրբեջանում անվտանգության համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։

Պարզվում է՝ խոսքը գնում է Ադրբեջանի՝ «քաղաքական ավտորիտարզիմի ու իսլամական ծայրահեղականությանը» ենթադրյալ անցում կատարելու հնարավորության և ԱՄՆ-ի կողմի Ադրբեջանին «այլընտրանքային ճանապարհով ընթանալու» խթանման մասին։ Այդպիսով, Վաշինգթոնը սկսեց ղարաբաղյան հավասարակշռման մեջ ներդնել նոր տվյալներ։ Եթե Բաքվին իսկապես սպառնում են ավտորիտարիզմն ու իսլամական ծայրահեղականությունը, ապա ինչպե՞ս կարող է խոսք գնալ այդ պետության կազմում Ղարաբաղի պահպանման մասին։ Միաժամանակ այդ թեզիսներում նկատվում է որոշակի նպատակամղվածություն՝ Ղարաբաղում խաղաղապահ ուժերի հնարավոր ներդրման համար։

Այնպես որ ակնհայտ է դառնում, որ համաշխարհային դիվանագիտությունը հոգնել է Ղարաբաղի խնդրից և Կազանի գագաթնաժողովի տապալման դեպքում կարող է գործի դրվել մեկ այլ սցենար, ըստ որի՝ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի ողջ միջազգային հանրության մակարդակով։ Եվ այդ ժամանակ Բաքուն ռիսկի է դիմում հայտնվել Բելգրադի իրավիճակում՝ դրանից բխող բոլոր քաղաքական ու աշխարհաքաղաքական հետևանքներով հանդերձ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում