ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ է ուղարկել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին: Ինչպես հայտնում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը, նամակում ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել դերը, որը կատարել է Իվանիշվիլին Վրաստանում ժողովրդավարության զարգացման և վրաց-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում:
«Վարչապետի պաշտոնում Ձեր նվաճումները հաջող ընտրությունների անցկացման և խաղաղ ճանապարով իշխանության փոխանցման հարցում ուժեղացրել են Վրաստանը»,-գրել է Օբաման:
Ինչպես փոխանցում է Interfax-ը, նա երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում առաքելությանն ամերիկացի գործընկերների հետ վրացի զինվորականների մասնակցության համար:
«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համագործակցության հույս ունեմ: Մենք նախկինի պես կաջակցենք դեպի ԵՄ Վրաստանի ձգտմանը, ինչպես նաև Ձեր երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասվում է Օբամայի նամակում:










































