Sunday, 21 06 2026
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան

Իսլանդացի լրագրողը Հայաստանի վերաբերյալ զավեշտալի հարց է տվել ՌԴ ԱԳՆ պաշտոնյային

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի նախագահի տեղակալ Արտյոմ Կոժինի ճեպազրույցի ընթացքում իսլանդացի լրագրողը Հայաստանի վերաբերյալ բացարձակ ապատեղեկատվություն պարունակող զավեշտալի հարց է հնչեցրել: Ճեպազրույցի ընթացքում լրագրողը նշել է, թե Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի հրամանագրերից մեկը եղել է մայիսի 9-ի տոնակատարությունները չեղարկելը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հրամանագիր չի եղել:

Ներկայացնում ենք լրագրողի և Արտյոմ Կոժինի հարցուպատասխանը:

«Հայաստանի վարչապետ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին հրամանագրերից մեկը եղել է մայիսի 9-ի տոնակատարության չեղարկումը: Նա «Հաղթանակի օր» անվանումը փոխել է «Հաշտեցման և համաձայնության օր» անվանմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ հայերը ևս շատ մարդ են կորցրել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում: Որևէ արձագանք կա՞ մայիսի 9-ը չեղարկելու և տոնակատարությունները մայիսի 8-ին անցկացնելու որոշմանը, ինչպես դա անում են Արևմուտքում»,- հարցրել է լրագրողը:

Արտյոմ Կոժինը պատասխանել է. «Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը եղել և շարունակում է մնալ սուրբ տոն նախկին Խորհրդային Միության բոլոր ազգերի համար: Բոլորը հիշում են այն գինը, որը Խորհրդային Միությունը վճարել է ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի հասնելու համար: Ինչ վերաբերվում է տոների անվանմանը, ապա տարբեր պետություններում կան ոչ մեծ տարբերություններ, սակայն դա չի փոխում տոնակատարությունների էությունն ու ազգերի վերաբերմունքն այդ սուրբ ամսաթվի նկատմամբ: Հայ ազգը, որը նույնպես մեծ գին է վճարել ընդհանուր հաղթանակի հասնելու համար, ինչպես մեզ հետ միշտ նշել է այդ տոնը, այնպես էլ կշարունակի նշել»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 9-ի տոնակատարությունները չեղարկելու, Հաղթանակի օրն այլ անվամբ փոխարինելու և տոնակատարությունները մայիսի 8-ին անցկացնելու որևէ հրամանագիր չի եղել, հետևաբար իսլանդացի լրագրողի հարցը պարունակել է բացարձակ ապատեղեկատվություն Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում