Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

«Ռուսները ցինիկ խաղ են խաղում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանը:

-Պարոն Մինասյան,  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի`  հունվարին կայանալիք այցը Թուրքիա ոչ միանշանակ է  ընկալվում, ֆրանսահայերը նույնիսկ բողոքի ակցիաներ են կազմակերպում: Ըստ Ձեզ`արտասովոր որևէ բա՞ն կա: Խոսվումէ, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն էլ վատթարացել են: Երկու նախագահները հանդիպման ժամանակ մի շարք կարևոր հարցերի փոխարեն ընդամենը ֆրանկոֆոնիայի հետ կապված հարցեր են քննարկել:

-Գիտեմ, որ Ֆրանսուա Օլանդը պետք է այցելի Թուրքիա և հետո` Կովկաս:Բնական է, որ կայցելի նաև Հայաստան, կարծում եմ` Վրաստան նույնպես: Հատուկ բան չկա, օրակարգը նույնն է, այսինքն` փոխհարաբերությունները  նույնն են, չեմ կարծում, թե որևէ բան տուժել է:

Օրակարգում կլինի ԼՂ հարցը, հետո  Վիլնյուսի գագաթնաժողովը,անշուշտ նաև` Ռուսաստանի հարցը, այսինքն` սովորական օրակարգ է` ըստ իս: Շրջանում փոփոխություններ գուցե լինեն, բայց Հայաստանի և Ֆրանսիայի միջև, իմ կարծիքով, ամեն ինչ նույնն է:

-Դեկտեմբերի 12-ին  Հայաստան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության երևանյան նիստին. ի՞նչ եք կարծում` բացի այն, որ գալիսէ նիստին մասնակցելու համար, այցըկարո՞ղ էայլ նշանակություն ունենալ:

-Դավութօղլուի այցը Հայաստան կապված է Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին մասնակցելու հետ, բոլոր անդամները գալիս են:Բայց նրա ներկայությունը կարևոր է.ցանկանում են ցույց տալ, որ պատրաստ են համագործակցել կամ ԼՂ հարցի նկատմամբ նոր մոտեցում ցույց տալ, բայց ես չեմ հավատում, որովհետև դա խաղ է: Մի կողմից` նրանց հետաքրքրումէ Ղարաբաղի հարցը, որը հիմա ակտիվորեն քննարկվում է, մյուս կողմից էլ` Թուրքիան շատ մտահոգված է Ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ, ուստի այդ  այցով ցանկանում են ցույց տալ, թե համագործակցելու եզրեր կան:

-Ղարաբաղյան հիմնահարցից խոսեցիք, տպավորություն կա, թե այն Ամերիկայի ջանքերով է ուզում լուծվել՝ հատկապես Մինսկի խմբի համանախագահի կազմակերպած հանդիպումից հետո: Ձեր կարծիքով`  Ռուսաստանը դա թույլ կտա՞:

– Յուրաքանչյուրերկիր ասում է, որ ինքը պատրաստ է լուծել Ղարաբաղի հարցը, բայց չգիտեն` ինչպես, իմանալով,  որ ռուսները դա թույլ չեն տա: Իսկ եթե իրենք պետք է լուծեն՝ մի պայման կա, այն է` ամբողջ Հարավային Կովկասը պետք է լինի Ռուսաստանի ազդեցության տակ: Պուտինը այցելելով Հայաստան՝ հայտարարեց, որ ոչ միայն դուրս չեն գալու Կովկասից, այլև ավելի մեծ կարևորություն պետք է տան և ավելացնեն իրենց ուժը Կովկասում:

-Իսկապես, իր այդ հայտարարությունը տարատեսակ քննարկումների տեղիք տվեց: Խնդրում եմ փոքր-ինչ մանրամասնել` ի՞նչ ենթատեքստ կարող է լինել:

-Ռուսները շատ ցինիկ խաղ են խաղում. Պուտինի`Հայաստան գալը լավ նշան չէ, տգեղ տպավորություն թողեց:Ճիշտ է՝  տնտեսական առումով գուցե նվերներ տվեց, բայց` օդի մեջ:Ռուսները չեն ընդունում, որ հայերը լինեն ինքնիշխան: Եվ դժբախտաբար, Հայաստանի իշխանությունները՝ ոչ միայն այսօրվա, այլև Լևոնից մինչև Սերժ, Ռոբերտն էլ` մեջտեղում, չքաջալերեցին անկախությունը:

-ՌԴ նախագահը մեկ այլ  ուշագրավ հայտարարություն արեց, թե` հայերն այնքան արագ են  Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացն իրականացնում, որ իրենք նույնիսկ մեր«հետևից չեն հասցնում»:

-Շատ ցինիկ բան է, Պուտինը դեմ չէ, որ Հայաստանը նախաստորագրի Բրյուսելի հետ պայմանագիր, բայց նախ ուզում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև Մաքսային միության համաձայնագիրն ստորագրվի:

Խորքում սա վատխաղ է և վատհայտարարություն, որովհետև ցույց է տալիս`դուք շատ արագ եք անում, որովհետև ես կարգելեմ համաձայնագիր ստորագրեք:Ժողովուրդը չպետք է  կեղծ խաղի մեջ մտնի՝ ասելով, թե մենք  զորավոր ենք, որ արագ ենք գնում, ճիշտ հակառակը:

Առհասարակ` մարդիկ չեն գիտակցում սեպտեմբերի 3-իցդեկտեմբերի 2-ի պատմական շրջանը: Հիմա տեսնենք, թեԱրևմուտքը ինչպես կշարժվի՝ կթողնի՞,  որ ռուսները շատ կոշտ ձևով  մոտենան այդ հարցին, թե՞ռուսների ազդեցության մեծացումը կանխող քայլեր կանեն: Կա կայունության և խաղաղության, ինչպես նաև զարգացման հարց:

Զարգացման հարցը Իրանի և Թուրքիայիհարաբերություններն են, և որ սահմանները բացվեն:Եթե Իրանը և միջազգային հանրությունը լուծեն իրենց խնդիրը, նոր ուղիներ կբացվեն Իրանի համար, և այդ նոր ճանապարհները կանցնեն Հայաստանի խողովակներով: Իրանցիները չեն ուզում, որ  կախված լինեն արաբական կամ թուրքական աշխարհից, միայն Կովկասն է մնում:Իսկ Կովկասը կամ Հայաստանն է, կամ Ադրբեջանը, բայց Ադրբեջանի հետ իրենց  հարաբերությունները լավ չեն, ուրեմն մնաց միայն Հայաստանը: Հայաստանն էլ կարևոր է երկու առումով. նախ` այդքան զորավոր պետություն  չէ միջազգային հանրությանև Իրանի համար, հետո մոտ է Իրանի, Արևմուտքի և Ռուսաստանի  հետ:

Ըստ իս, երբ Պուտինը եկավ նախ` Գյումրի, հետո`Երևան, նշանակումէ, որ եկավ իր տուն՝ ռազմաբազա, կարծես թե իր համար ՀՀ անկախությունը անիմաստ բան է…շատ վիրավորական է, բայց, դժբախտաբար, մեր իշխանությունները  ընդունում են դա, չեն կարող որևէ բան ասել, հակազդել` չգիտեմ ինչու:Երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ արդյոք այսօրվա իշխանությունները շատ հեռու չե՞ն գնում անվտանգության կամ վախի առումով՝ցույց տալու համար, որ ուրիշ հարց չկա, միայն անվտանգության հարցն է:

Այսօրվա իշխանություններից, բացի վատից, ոչինչ չեմ սպասում, որովհետև հոգեկան հիվանդի վիճակում են, և ոչ միայն հիվանդ են, այլև պասիվ, այսինքն`հիվանդը կարողէ բուժվել, բայց չի ընդունում դա….  սա է խնդիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում