ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ծանծաղուտներում հայտնված գրինդ դելֆինները սատկել են, հայտնել է Մթնոլորտի ու օվկիանոսների հետազոտության ազգային վարչությունը:
«Ընդհանուր առմամբ՝ սատկել է 22 դելֆին: Եվս 29 կենդանու մենք դեռ չենք կարողանում հայտնաբերել, սակայն նրանց ողջ գտնելու շանսերը նվազագույն են»,- ITAR-TASS-ը մեջբերում է գերատեսչությասն հաղորդագրությունը:
51 դելֆիններին նկատել են անցած երեքշաբթի Ֆլորիդայի ազգային «Էվերգլեյդս» պարկի ափերին:
Հաջորդ օրը 11 կենդանիները ափ էին նետվել ու սատկել, մնացածներին փրկարարները կարողացել էին հետ ուղարկել Մեքսիկական ծոց: Սակայն, դժբախտաբար, նրանք խոր չէին լողացել:










































