Friday, 12 06 2026
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մայիսի 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Օրակարգի հաստատումից հետո ընթերցվեց և հաստատվեց նախորդ` 2018 թ. փետրվարի 20-23-ին գումարված ԳՀԽ ժողովի արձանագրությունը:

Ժողովի ընթացքում Գերագույն հոգևոր խորհրդի ուշադրությանը հանձնվեց ԳՀԽ կանոնադրության լրամշակված նախագիծը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմինների կանոնադրությունների մշակման հանձնախմբի անդամ ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ներկայացրեց ԳՀԽ նախորդ ժողովին նախագծի առնչությամբ կատարված առաջարկների հիման վրա իրականացված փոփոխությունները։ Գերագույն հոգևոր խորհուրդը, հաստատելով խմբագրված փաստաթուղթը, հանձնարարեց այն ներկայացնել առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի վավերացմանը։

Խորհրդի քննարկմանը ներկայացվեցին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի (ԵՆԺ) քննախույզ հանձնախմբի և օրինականության հանձնախմբի աշխատակարգերի նախագծերը։ Այս առիթով զեկույցներով հանդես եկան հանձնախմբերի ատենապետեր Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։ Կատարված դիտարկումներից հետո որոշվեց ներկայացված առաջարկները փոխանցել ԵՆԺ կանոնադրական հանձնախմբին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում հուլիսի 4-8-ը ծրագրվող միջոցառումների մասին զեկույց ներկայացրեց Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Տեղեկացվեց, որ այդ օրերին կկատարվի երիտասարդների օրհնության արարողություն, Ծաղկաձորում տեղի կունենա քառօրյա հավաք, որի ընթացքում Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմեր և համայնքներ ներկայացնող երիտասարդները կմասնակցեն թեմատիկ քննարկումների, հոգևոր զրույցների, սեմինարների և խոկումների։ Հավաքի ընթացքում ծրագրվում են այցելություններ տարբեր սրբավայրեր: Երիտասարդական խմբերը նաև հանդիպումներ կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ:

ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին զեկույցը` ողջունելով ձեռնարկված միջոցառումները և մեծապես կարևորելով երիտասարդության հետ Հայոց Եկեղեցու կողմից տարվող մշտական աշխատանքը:

Կանանց դպրական աստիճան շնորհելու վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը և ընթացակարգը ներկայացրեց Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Քննարկումից հետո որոշվեց շարունակել այս ուղղությամբ ուսումնասիրությունները և հարցը ներկայացնել Եպիսկոպոսաց ժողովի քննարկմանը։

Ժողովին Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Լսվեց նաև Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի զեկույցը Բուլղարիայի հայոց թեմի պատգամավորական ժողովում թեմական կանոնադրության քննարկման արդյունքների մասին։ Որոշվեց հարցը քննարկել նաև թեմի թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ` վերջիններիս Մայր Աթոռ առաջիկա այցի ընթացքում:

Հայ Եկեղեցու հայեցակարգի պատրաստման ընթացքի վերաբերյալ զեկուցեց աշխատանքային հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը։ Ժողովականները կարևոր նկատեցին այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` թելադրելով ամբողջացնել աշխատանքներն ու հարցաշարը հայեցակարգի նյութերի շուրջ և հարցին վերստին անդրադառնալ ԳՀԽ հաջորդ ժողովին:

Գերագույն հոգևոր խորհուրդն այս կապակցությամբ նաև իր գնահատանքը հայտնեց Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին կատարված աշխատանքի համար:
Ժողովին անդրադարձ կատարվեց նաև Հայաստանում վերջին շրջանում տեղ գտած ներքաղաքական զարգացումներին։

Իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քայլերի մասին զեկույց ներկայացրեց Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը։ Քննարկումներից հետո ժողովականները գոհություն հայտնեցին առ Աստված, որ հնարավոր եղավ ներհայաստանյան կյանքում խուսափել բախումներից ու անցանկալի երևույթներից, հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում կարևորվեց փոխադարձ հարգանքի, համերաշխության և միասնական ոգու դրսևորումը։

Նիստերի ընթացքում քննության առնվեցին ներեկեղեցական կյանքին առնչվող այլ խնդիրներ ու կարգապահական հարցեր։

Ժողովի օրերին, գլխավորությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԳՀԽ անդամները այցելեցին Ծիծեռնակաբերդի և Սարդարապատի հուշահամալիրներ՝ աղոթելով նահատակ հայորդիների հոգիների հանգստության համար։

Քառօրյա ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում