Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը վստահ է, որ իր թիմի համար դժվար է լինելու աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների ավագը նշել է, որ իր թիմի բոլոր մրցակիցները խաղալու են իսպանացիների դեմ հաղթելու նպատակով:
«Հասկանալի է, որ մարդիկ մեզ մրցաշարի ֆավորիտ են համարում: Մենք վաստակել ենք այդ իրավունքը մեր հաղթանակների շնորհիվ, սակայն մրցակիցները ջանք չեն խնայի մեր նկատմամբ առավելության հասնելու համար: Մենք հիանալի հասկանում ենք, որ դժվար է լինելու պաշտպանել աշխարհի չեմպիոնների տիտղոսը: Չէ՞ որ միայն Իսպանիայի ընտրանին չէ, որ ցանկանում է մրցաշարի հաղթող դառնալ»,- Marca-ն մեջբերում է Կասիլյասի խոսքերը:









































