Վենեսուելայում իշխող՝ Միասնական սոցիալիստական կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել կիրակի օրը կայացած հերթական ՏԻՄ ընտրություններում:
Ինչպես հայտարարել է Ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենան, իշխող կուսակցության թեկնածուները հավաքել են ձայների մեծամասնություն՝ 196 տեղական ինքնակառավարման մարմիններում, իսկ նրանց մրցակիցները՝ ընդդիմադիր Դեմոկրատական միասնություն դաշինքից, 53-ում: Ընտրություններին մասնակցել է 19 մլն վենեսուելացիների գրեթե 59 տոկոսը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ընտրությունների անցկացման համար պատրաստվել էր 13 հազար ընտրական տեղամաս:
Ավանդաբար ընտրություններում անվտանգությունը ապահովում են զինծառայողները, որոնք մասնակցել են «Հանրապետության պլան» ծածկագրային անվանումը կրող օպերացիային, որոնցում ընդգրկված են եղել 156 հազար զինվոր ու սպա:







































