Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելո Ժունիորը հերթական անգամ հայտարարել է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության գլխավոր ֆավորիտ է համարում Իսպանիայի ազգային թիմին:
«Ներկայումս Իսպանիայի հավաքականը աշխարհի լավագույն թիմն է: Բնականաբար, կան բազմաթիվ այլ հիանալի ընտրանիներ: Բայց իմ կարծիքով` իսպանացիները գերազանցում են բոլորին:
Ինչ վերաբերում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության շրջանակներում տարած մեր հաղթանակին, ապա այն ժամանակ մեր թիմի ֆուտբոլիստները մեծ ցանկություն ունեին ապացուցելու երկրպագուներին, որ կարող են հաջողությունների հասնել խաղադաշտում»,- ասել է Մարսելոն:









































