Հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել.
«Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր իր աշխատանքով պետք է երաշխավորի երեխայի իրավունքների լիրաժեք իրականացումը՝ առաջնորդվելով նրա լավագույն շահի սկզբունքով։
Երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտապես գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում՝ աշխատակազմում գործող Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի միջոցով։
Բոլորիս պարտքն է ամեն հնարավոր ջանք գործադրել, որպեսզի երեխաները մեծանան ընտանիքներում, ինչպես նաև աջակցել, որպեսզի նրանց համար ստեղծվեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ ընտանիքում ապրելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։
Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը․ պաշտպանելով երեխաների իրավունքները` մենք պաշտպանում ենք մեր ապագան»,- ասված է ուղերձում:








































