Աֆրիկյան միությունը պահանջում է ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը և նրանում ներառել Սև մայրցամաքի մեծ թվով երկրների: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ալժիրում հայտարարել է Աֆրիկյան միության խաղաղության ու անվտագության հարցերով հանձնակատար Սմայիլ Շերգին՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Դա անարդար է, որ Աֆրիկան բացակայում է որոշումների ընդունման այնպիսի մարմնում, ինչպիսին ՄԱԿ ԱԽ-ն է՝ այն դեպքում, երբ աֆրիկյան մայրցամաքը ներկայում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված է անդամ պետությունների ամենամեծ թվով»,- ասել է նա՝ ելույթ ունենալով բարձր մակարդակով Աֆրիկյան միության հանդիպմանը, որը նվիված է եղել խաղաղության ու անվտանգության հարցերին:
Նրա խոսքով՝ Աֆրիկյան միությունը պահանջում է վերացնել ՄԱԿ ԱԽ-ում վետոյի իրավունքը, ԱԽ-ում Աֆրիկային տրամադրել մշտական անդամի երկու տեղ՝ նույնպիսի իրավունքներով, ինչ մյուս անդամները, ինչպես նաև ոչ մշտական անդամներին տրամադրել երեք տեղ:
«ՄԱԿ ԱԽ-ի բարեփոխումը անհրաժեշտություն է ոչ միայն Աֆրիկայի, այլև միջազգային հանրության համար»,- ընդգծել է Շերգին՝ հավելելով, որ ԱԽ կազմի ձևավորման ներկայիս համակարգը չի արտացոլում աշխարհում տեղի ունեցած փոփոխությունները:








































