Փենսիլվանիայի բնակիչը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում այն բանից հետո, երբ փրկել է իր հղի դստերը ատրճանակի գնդակներից։
Հանդիսավոր արարողությունից հետո 23-ամյա աղջիկը Facebook-ում երջանիկ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Հենց նոր ամուսնացա»։ Սակայն լուսանկարը մեկնաբանել է նորաթուխ ամուսնու նախկին կինը. «Նա քեզ արժանի է։ Դու էլ նրան ես արժանի։ Հոգ տար երեխայիս համար»։
Արդյունքում աղջիկները վիճել են և նույնիսկ անձամբ հանդիպել, ինչից հետո բաժանվել են։

Երեկոյան 22.30–ին նախկին կինը, իր հետ երկու տղամարդկանց վերցնելով, եկել է իր հակառակորդի և նրա հոր տան մոտ։Կանանց միջև կրկին վեճ է բռնկվել և ինչ որ մի պահի անկոչ հյուրը ասել է. «Կրակեք նրանց վրա։ Պարզապես սպանեք նրանց»։
Տղամարդիկ հանել են զենքը և կրակ են բացել Սեբիայի ուղղությամբ, որը հղիության հինգերորդ ամսում էր գտնվում։ 74-ամյա Ֆրեդերիկը ժամանակին հասցրել է փակել դստերը իր մարմնով, ինչի արդյունքում նրա վրա 10 գնդակ է արձակվել։ Հոր շնորհիվ աղջիկն ու նրա չծնված երկվորյակները ողջ են մնացել։ Աղջիկը ոտքի և կոնքի վրա երկու հրազենային վիրավորում է ստացել։ Ֆրեդերիկին շտապ վիրահատել են, այժմ նա ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում։ Ոստիկանությունը փնտրում է երեք հանցագործներին։









































