Կիևում ցուցարարները հանել են Բեսարաբիական հրապարակում գտնվող Լենինի հուշարձանը, հաղորդում է РИА «Новости»-ն:
Ինչպես նշվում է՝ ցուցարարները սկսել են ճրագներ վառել, իսկ այնուհետև հանել են հուշարձանը:
Ինչպես ասում են ականատեսները՝ ակտիվիստները հուշարձանի գլուխը կապկպել են մետաղալարով և այն պատվանդիանից ներքև են քաշել: Երբ հուշարձանը վայր է ընկել, ընդդիմադիրները սկսել են այն մուրճերով ջարդել: