Wednesday, 17 06 2026
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային

«Լիսկային իրավապահները կկպնեն միայն ռեժիմի պարագլխի հանձնարարությամբ»

Մի քանի օրից կայանալու է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով հերթական դատական նիստը: Հիշեցնենք, որ Բուդաղյանների դեպքից հետո Սամվել Հարությունյանը բազմաթիվ բացահայտումներ արեց Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, որոնցից երկուսը Սյունիքի նախկին մարզպետը դիտել էր որպես վիրավորանք և զրպարտություն՝ փորձելով պատիվն ու արժանապատվությունը վերականգնել դատական եղանակով:

Սամվել Հարությունյանը, սակայն, զարմանում է, որ մինչև հիմա իրավապահները որևէ գործողություն չեն ձեռնարկել իր հայտարարությունների վերաբերյալ և չեն պատժել Սուրիկ Խաչատրյանին: «Լիսկայի նմանները, բնականաբար, ռեժիմի պարագլխի կողմից ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկվում, այլ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծում են նրա բարգավաճման համար: Միայն ես նրա կողմից կատարված տասնյակ հանցագործությունների մասին եմ բարձրաձայնել, բայց իրավապահ մարմինները որևէ քայլ չեն ձեռնարկել: Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները Լիսկայի, ու նրա նմանների նկատմամբ քայլ կարող են կատարել միայն այն դեպքում, երբ իրենց հանձնարարություն տրվի այս ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանի կողմից: Բայց նա էլ չի տալիս այդ հանձնարարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սամվել Հարությունյանը:

Նրա խոսքով` հաստատ չէ, որ Սուրիկ Խաչատրյանը սկսել է ակտիվ հանքարդյունաբերության բիզնեսով զբաղվել, ինչի մասին գրում է մամուլը: Ըստ Հարությունյանի` Խաչատրյանն ավելի հակված է վաճառել իր հանքերը, ինչպես վարվեց անցած տարի՝ հանքերից մեկը հսկայական գնով վաճառելով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատին: «Չնայած նա ամեն ինչ անելու է, որ ոչ միայն իր ունեցածը պահի, այլև ավելացնի, էլ ավելիին հասնի: Վերջիվերջո, իր և իր նմանների գործելաոճը մեզ հայտնի է: Նրանք չեն հագենում: Իրենց կարգախոսն այն է, որ ախորժակը ուտելիս է բացվում»:

Հարությունյանի խոսքով, սակայն, ինքը բնավ չի զարմանա, եթե Խաչատրյանը վերջին աղմուկից հետո և առհասարակ սկսի ակտիվ բիզնեսով զբաղվել, որովհետև «Լիսկան այս բիրտ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչն է եղել, հենասյուներից մեկն է եղել», և նրա նմաններին ռեժիմի պարագլուխները սովորաբար խրախուսում են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում