Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, հայտնում է ITAR-TASS-ը:
«Ես պատրաստ եմ հանդիպել Ռուհանիի հետ, ես չունեմ թշնամիներ, ու մենք Իրանին չենք դիտարկում որպես թշնամի»,- ասել է Պերեսը Թել Ավիվում բիզնես համաժողովի ժամանակ:
«Հակամարտությունը անձնական հարաբերությունների մաս չէ, դա քաղաքականության հարց է»,- նշել է Իսրայելի նախագահը՝ հավելելով, որ հրեական պետության նպատակը «թշնամիներին ընկերների վերածելն է»:
«Կասկած չկա, որ մենք (Իսրայելը) նախընտրում ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը»,- հավելել է Պերեսը:











































