Վերջերս Նյու Յորքում արարողություն է անցկացվել, որը նվիրված է քաղցի դեմ պայքարին: Այն կազմակերպվել էր City Harvest բարեգործական կազմակերպության կողմից, որն օգնում է կերակրել Նյու Յորքի ավելի քան մեկ միլիոն բնակչի, ովքեր ամեն տարի բախվում են քաղցի հետ: 36-ամյա ամերիկուհի Սթեյսի Հոքը աճուրդում 14000 դոլար է վճարել հայտնի շեֆ-խոհարար Դոմինիկ Անսելի 12 կրոնատների համար: Սթեյսի Հոքը՝ IBM-ի նախկին մենեջերը, վաղուց է բարեգործությամբ զբաղվում և 2010թ. բարեգործական նպատակներով 300000 դոլար է ծախսել: Ամուսնու հետ միասին կինը գնված կրոնատները մասերի է բաժանել և կիսվել ընկերների հետ: Կրոնատների մասեր են ստացել նաև աճուրդի նրա երկու մրցակիցները:











































