Իրանի հետ միջուկային ծրագրից Վաշինգտոնի դուրս գալը կբարդացնի այլ՝ ոչ միջուկային խնդիրներ լուծելու համար կոալիցիա ստեղծելը, ինչի կոչ անում է ԱՄՆ-ն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Դևիդ Օ’Սալիվանը։
«Եվրոպական կողմը հիմնականում ափսոսում է, որ ԱՄՆ որոշումն էլ ավելի կբարդացնի մյուս հարցերի շուրջ առաջխաղացումը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
«Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ որոշման անմիջական հետևանքը կլինի այն, որ այլ հարցերի շուրջ ավելի բարդ կլինի միջազգային կոալիցիա կազմելը»,-ընդգծել է դիվանագետը։
Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից։









































