Tuesday, 28 05 2024
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
-
22:01
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելական տանկերը հասել են Ռաֆահ քաղաքի կենտրոն․ Reuters
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
19:30
Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
19:20
Գրոսին առայժմ անհնար է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերագործարկումը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
19:00
Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ հանցագործության աճ են ակնկալում
18:50
Իրանը Ռուսաստանից 15 ուղղաթիռ կգնի
18:40
Բելգիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
18:30
Ռուսաստանն Ուկրաինայում ամսական 24.000 զինվոր է կորցնում. Շոլց
18:10
Նորվեգական «Equinor»-ը 1,1 մլրդ կներդնի նոր գազային հանքավայրի վրա
Ծանր մարտահրավեր եւ լուրջ քննություն
17:50
Բելգիան Ուկրաինային 30 F-16 կործանիչ կփոխանցի
Մեհրաբյան Online
17:40
Գերմանիան և Իտալիան դեմ են արևմտյան զենքով ՌԴ պահեստներն հարվածներին
17:30
Եվրախորհուրդը երկարաձգել է Սիրիայի դեմ պատժամիջոցները
17:20
Նորվեգիան, Իսպանիան և Իռլանդիան պաշտոնապես ճանաչել են Պաղեստին պետությունը
Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի, ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի պատկերացումներին համահունչ
Վաղը հավաքվում ենք Սուրբ Աննայի բակում, անելիքներ կան՝ չենք ասի, որ չգիտես՝ չես վախենում. Գալստանյան

Թավշյա հեղափոխությանը դիմադրողները փոխվելու կարճ ժամանակ ունեն

Հայաստանում ամենակոռումպացվածը համարվող դատաիրավական համակարգի որոշ ներկայացուցիչներ դեռ շարունակում են դիմադրել թավշյա հեղափոխության գաղափարին և գործել քրեաօլիգարխիայի շահերից:

2010թ.-ից հայաստանյան պետական մարմիններում, դատաիրավական համակարգում արդարություն փնտրող սփյուռքահայ գործարար Էդմոն Խուդյանի գործով դատավորը, կարծես, դեռ թավշյա հետհեղափոխական սթրեսի մեջ է:

Վերջին մեկ ամսում, Երևանի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը թեև ձևականորեն դատական նիստեր է նշանակում, սակայն իրականում երկար դադար է վերցրել՝ հավանաբար առկա իրավիճակում կողմնորոշվելու համար:

Նա նույն ժամին տարբեր նիստեր է նշանակում (ինչպես այսօր), բայց չի ներկայանում. պատճառաբանությունները տարբեր են:

Այդ հանգամանքն արդեն զայրացնում է տուժող կողմին. Խուդյանի ներկայացուցիչներ, փաստաբաններ Նիկոլայ Բաղդասարյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը պատրաստվում են դատավորի պատասխանատվության հարցը բարձրացնել օրենքով սահմանված կարգով, քանի որ կասկած ունեն՝ այդ անպատասխանատու դատավորն ընդհանրապես աշխատանքի գալի՞ս է, թե՞ ոչ…

Հիշեցնենք, որ գործով ամբաստանյալը ստորագրությամբ ազատ արձակված Վլադիսլավ Մանգասարյանն է՝ ԱՄՆ-ում անշարժ գույքի բիզնեսով զբաղվող Էդմոն Խուդյանի գործընկերը:

2003-ին, այցելելով Հայաստան, Խուդյանը ծանոթացել է մի «հեղինակավոր անձի» հետ, որը նրան հրավիրել է այստեղ ներդրումներ կատարելու: Ամերիկահայ գործարարն ընդունել է առաջարկը և սկսել իրականացնել մի ծրագիր՝ Մաշտոցի 33 հասցեում: Նրա գործընկերը եղել է Վլադիսլավ Մանգասարյանը:

Հիմնելով Arin Capital & Investment կազմակերպությունը, նա իր 100 % բաժնետոմսերը բաժանել է հետևյալ կերպ․ 61․1%՝ Վլադիսլավ Մանգասարյան, 21․3%՝ վերջինիս կողմից նշանակված, իր փեսա Հայկազ Սարգսյան, և նորից նրա կողմից նշանակված Ղևոնդ Ղալումյան՝ 17․ 6 %: Տնօրեն է նշանակվել Խուդյանի մանկության ընկեր Էդուարդ Եսայանը: Տարիների ընթացքում, ներդրում կատարած գործարարը տարօրինակ բաներ է սկսել նկատել իր գործընկերների աշխատանքում, փորձել է ինչ-որ ձևով ճշմարտությունն իմանալ, սակայն նրան չի հաջողվել, քանի որ նա միշտ խաբվել է Վլադիսլավ Մանգասարյանի, Ղևոնդ Ղալումյանի և Էդուարդ Եսայանի կողմից: Ասելով, թե հավելյալ ֆինանսների բացակայության դեպքում կազմակերպությունը կսնանկանա, նրանք Խուդյանից մեծ գումարներ են ստացել:

Իրենց գործունեության ընթացքում, խումբը խաբել է նաև բազմաթիվ գնորդների՝ ամբողջ աշխարհից: 2010-ին, երբ Խուդյանը փորձել է նրանց դատարանի առջև կանգնեցնել, խումբը միանգամից սնանկացրել է կազմակերպությունը` այսպիսով խուսափելով դատական հայցերից, մինչև սնանկությունը վերջնականապես համաձայնեցված կլիներ:

Վերադառնալով Հայաստան, Խուդյանը ներքին աուդիտ է իրականացրել և պարզել տեղի ունեցածի ընդհանուր պատկերն ու հետևանքը: Այն է՝ մեկ տասնյակ սփյուռքահայեր և հայաստանաբնակ հայեր զրկվել են շուրջ 2․000․000 դոլար ընդհանուր արժեքով իրենց բնակարաններից, ինքը` Խուդյանը՝ իր կատարած 5․000․000 դոլար ներդրումներից ու դրանից ակնկալվող եկամտից, իսկ պետությունը` շուրջ 1․500․000 դոլար հարկերից:

Այդ գումարները և նախկինում «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի գույքի օտարումից ստացած միլիոնավոր դոլարները տնօրինել են Վլադիսլավ Մանգասարյանը, Ղևոնդ Ղալումյանը, Էդուարդ Եսայանը և նրա գործընկերները, որոնց հովանավորչությամբ և պատասխանատու պաշտոնատար անձանց օժանդակությամբ, ըստ գործարարի՝ տեղի է ունեցել «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին պատկանող՝ Մաշտոցի 33/1 շենքի և Մաշտոցի 33ա շինության տարածքների բացահայտ հափշտակությունը:

https://www.youtube.com/watch?v=xzXXaWH-Rrs

 

Համաձայն մեղադրական եզրակացության` Վլադիսլավ Մանգասարյանը, Երևան քաղաքում իրականացնելով բազմաբնակարան շենքերի շինարարություն, ինչպես նաև ստանալով Երևան քաղաքի Մաշտոցի 33Ա և Մաշտոցի 33/1 հասցեներում կառուցվող շենքերից տարածքներ օտարելու իրավունք, իսկ հետագայում փաստացի հանդիսանալով նաև հիշյալ շինությունների սեփականատեր, «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի բաժնետեր և ընկերության տնօրենին պարտադիր կատարման ենթակա ցուցումներ տվող անձ, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղիներ վաճառելու պատրվակով 2005-2011թթ. ընթացքում միասնական դիտավորությամբ հափշտակել է բազմաթիվ քաղաքացիների և ՍՊԸ-ի առանձնապես խոշոր չափերի` 2.255.412.294 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

https://www.youtube.com/watch?v=hm2icb-oRoA

 

Մինչ թավշյա հեղափոխությունը, Էդմոն Խուդյանը, հույսը կտրելով հայաստանյան դատական համակարգից, բողոք էր ներկայացրել Վաշինգտոնում գտնվող իրավասու միջազգային դատարան, որն արդեն ընդունվել է վարույթ:

Գործարարը, միաժամանակ, ցավ էր հայտնել, որ Հայաստանում կան այսպիսի լուրջ հանցագործ տարրեր, որոնց հովանավորողները հենց «վերևներից» են: Նշել էր. «Ցավում եմ, որ այսպիսի կոռուպցիայի պայմաններում սփյուռքահայը Հայաստան չի գալու, ավելին, հայաստանցին է հեռանալու. սա մեր հայրենիքի ողբերգությունն է…»:

Մինչդեռ, թավշյա հեղափոխությունը դեռ կարող է և պետք է այլևս կանխի այդ ողբերգությունը. դա ժամանակի հրամայականն է, որը պետք է կատարվի անվերապահորեն, քանի որ նահանջելու տեղ այլևս չունենք, իսկ զարգացումը թռիչքային պետք է լինի։

Թավշյա հեղափոխության առաջնորդ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ և ճիշտ ազդակներ հղեց դատական համակարգին՝ հնարավորություն տալով ինքնուրույն կայացնել օբյեկտիվ դատական ակտեր և կրել դրանց պատասխանատվությունը:

Այնպես որ, որքան շուտ դատավորները, դիմադրողները և, ընդհանրապես, մենք բոլորս հասկանանք և շարժվենք սիրո ու խաղաղության հեղափոխության նախանշած ուղիով, այնքան անցավ, դյուրին ու ներդաշնակ կլինի կորսվող հայրենիքին նոր կյանք ու շունչ տալու դժվարին, բայց հաղթահարելի ճանապարհը:

Այնպես որ, արեք ձեր քայլը, պարոն Բեկթաշյան… Փոխվելու կարճ ժամանակ ունեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում