Monday, 08 06 2026
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով
Եղանակի կանխատեսում. հունիսի 8-13-ը
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին
Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց. Սաակաշվիլի

Վանաձորի հրապարակում այս տարի 5 մլն-անոց տոնածառ կլինի

Վանաձոր համայնքի ավագանու 7 անդամներ դեռևս նոյեմբերին դիմել էին քաղաքապետին` բյուջեից միջոցներ հատկացնելու` քաղաքի ամանորյա տոնածառը զարդարելու համար: Ներկայացրել էին նախագիծ-նախահաշիվ և եղևնու ձևավորման էսքիզներ` առաջարկելով հրատապության կարգով բյուջեում կատարել համապատասխան փոփոխություն և նշված աշխատանքների համար նախատեսել 5 մլն դրամ: Ավագանու վերջին նիստում նախագիծը դրվեց քննարկման և միաձայն հաստատվեց ավագանու անդամների կողմից:

Նշված 5 մլն դրամն ապահովվում է համայնքի 2013թ. բյուջեի ծախսային մասում փոփոխություններ կատարելու հաշվին: Այսպես` բյուջեով արդեն հաստատված` «օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման» և «աշխատակազմի պահպանման ծախսերի» համար նախատեսված 4 մլն 466 հազարական դրամներից վերցվում է այս տողերից յուրաքանչյուրով «կապի ծառայությունների» համար հաշվարկված 2-ական միլիոն դրամ: 534 հազար դրամ էլ համայնքի պահուստային ֆոնդից է հատկացվում:

Ինչպես ավագանու անդամներն էին նշել քաղաքապետին հասցեագրած իրենց գրավոր դիմումում, տարիներ ի վեր ամանորյա միջոցառումների ժամանակ Վանաձորի Հայքի հրապարակի կենտրոնական եղևնու զարդարանքի համար ոչ բավարար ֆինանսական միջոցներ են հատկացվել, ինչի պատճառով «եղևին պատշաճ չի ձևավորվել` առաջացնելով ազգաբնակչության դժգոհությունը»:

«Ճիշտն ասած, այս հարցը վերջին մի քանի տարիներին անընդհատ հասունացել է Վանաձորի ազգաբնակչության շրջանում, և մենք մի քանի նիստերի պայմաններում քննարկեցինք և եկանք հետևյալ եզրակացության, որ Վանաձորի Նոր տարվա տոնածառը պետք է շատ գեղեցիկ լինի, և հաշվարկվել է դրա համար գումար»,- ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Այսպիսով, ըստ հաստատված նախագիծ-նախահաշվարկի, այս տարի Վանաձորի Հայքի հրապարակի ամանորյա տոնածառը զարդարված է լինելու փոփոխվող լուսային և գունային 7 ռեժիմներով, քառակողմ եռագույն լուսարձակ լամպերով, 4-5 սմ տրամագծով գնդաձև խաղալիքների շղթայով և ունենալու է 1 մետր բարձրությամբ գագաթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում