Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու նիստում անդրադառնալով թիվ 16 պոլիկլինիկայի խնդրին՝ ասաց, որ աշխատակիցները իրավունք ունեն իրենց առաջադրած թեկնածուին տեսնելու տնօրենի պաշտոնում:
Նա, դիմելով քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանին, հարցրեց, թե քանի այդպիսի բացահայտում պետք է լինի, որ դրանով զբաղվի Երևանի քաղաքապետարանը: Ի պատասխան՝ վերջինս ասաց, որ իրենք այդ պոլիկլինիկաներում թերություններ չեն հայտնաբերել, իսկ եթե հիմա հայտնաբերվել են՝ թող դրանով զբաղվեն իրավապահները:
ԻԴավիթ Խաժակյանը հետաքրքրվեց՝ եթե բացահայտումները պետք է անեն ավագանու անդամներ, ծնողներ, ուսուցիչներ, բուժաշխատողներ, եթե դրանց ընթացք պետք է տա անմիջապես ոստիկանությունը, ինչի՞ համար են քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող կառույցները:
«Էն տպավորությունը մի ստեղծեք, որ դուք սրտացավ եք, մենք սրտացավ չենք, վերահսկողությունը անընդհատ պրոցես է: Իսկ խնդիրները լուծելուց հետո մենք դրոշակ չենք վերցնում թափահարում, որ էս խնդիրը լուծեցինք՝ ի տարբերություն ձեզ»,- ասաց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































