«Ներկա իշխանություններն անում են այն, ինչ կարող են անել, կարող է՝ սիրտս ավելին ուզենա, բայց ես գիտակցաբար հասկանում եմ, որ իրենք ճիշտ են անում: Եվ այդ առումով ես աջակցում եմ, սակայն երկկողմանի սուր է՝ այստեղ համբերությունն է սպառվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց վերջերս բանտից ազատ արձակված Կարո Եղնուկյանը՝ հավելելով, որ վիրավորական է քաղբանտարկյալին գրավով ազատ արձակելը:
Դիմելով «մենշևիկներին»՝ նա ասաց, որ եթե ուզում են խաղաղ անհնազանդությունը շարունակվի, պետք է հասկանան. «Մենք այսօր մայիսմեկյան վիճակում ենք, «Մայիս 2»-ը լինելու է, որովհետև համբերության բաժակը լցվելու է: Սա ազգային պրոբլեմ է, որը լուծման կարիք ունի»:
Մանրամասները՝ տեսանյութում: