«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բարձր է գնահատում թիմի առաջատարներից մեկի` Լուիս Սուրաեսի մասնագիտական և մարդկային որակները:
«Չէի փոխի Սուարեսին որևէ այլ ֆուտբոլիստի հետ: Նրա հետ աշխատելու հնարավորություն եմ ստացել և տեսնում եմ, թե ինչպես է նա ջանասիրաբար մարզվում` տանելով թիմն իր հետևից: Այդպիսի ֆուտբոլիստի ծառայություններից չի հրաժարվի և ոչ մի ակումբ: Սուարեսի խաղին հետևելը հաճելի է թե´ երկրպագուների, թե´ մարզչի համար:
Լուիսը շատ համեստ անձնավորություն է: Նա նաև փայլուն ֆուտբոլիստ է: Նա նվիրված է «Լիվերպուլ»-ին: Տվյալ պահին նրան կարելի է դասել աշխարհի լավագույն ֆուտբոլիստների թվին»,- Bild-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:







































