Ֆրանսիայում` Լազուրե ափին գտնվող քաղաքներից մեկում բացվել է ռեստորան, որտեղ ավելի շատ ծաղիկներ կան, քան կահույք:
Mas Provencal ռեստորանը հսկայական ծաղկանոց է, որի բոլոր պատերը` ներսից և դրսից, պատված են արևադարձային բույսերով, սեղանների միջև աճում են արմավենիներ և տեղադրված են ծաղկաթմբեր, իսկ առաստաղից կախված են լիանաները, ծաղիկներով լի զամբյուղներ և չերի լոլիկներ: Ընթրիքի ժամանակ կարելի է հետևել, թե ինչպես են որոշ բույսեր ևս ընթրում` միջատներով: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:
Ռեստորանի անձնակազմն ամեն օր մաքրում է այն` հեռացնելով թառամած ծաղիկները և տերևները, հետևում ջրելու գրաֆիկին, պայքարում մակաբույծների, վնասատու միջատների և բույսերի հիվանդությունների դեմ:
Ռեստորանում ճաշացանկը բաղկացած է ֆրանսիական և իտալական ավանդական խոհանոցից` միջին գինը 250-300 դոլար է:












































