Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որ ալկոհոլային խմիչքներն են ամենավնասակարը առողջության համար: Պարզվել է, որ տարաների և շշերի խմիչքները ուղեղի կողմից չեն ընկալվում որպես ալկոհոլ:
Լյարդն ու երիկամները բավականին երկար ժամանակ կարողանում են վերականգնվել, այսպես կոչված, «խառնուրդներից» հետո` խմիչքներ, որոնք պատրաստված են տարբեր տեսակի սպիրտներից:
Իսկ գարեջրի հաճախակի օգտագործումը կառաջացնի ոչ միայն «գարեջրի փորիկ», այլև կվնասի ստամոքսն ու լյարդը, ինչպես նաև կհանգեցնի գարեջրային ալկոհոլիզմի: Այս մասին գրել է rosbalt.ru-ն:
Վնասակար են նաև կանանց համար նախատեսված խմիչքները՝ շամպայնը, լիկյորը: Վերջինս կտրուկ բարձրացնում է շաքարի մակարդակը:








































