Ի հիշատակ Նելսոն Մանդելայի` Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերը` 102-հարկանի Empire State Building-ը, լուսավորվել է ՀԱՀ դրոշի գույներով` կապույտ, կարմիր, դեղին և կանաչ:
Այդ երկրի նախկին նախագահը մահացել է հինգշաբթի օրը` 95 տարեկանում: Մանդելայի մահվան լուրը լսելուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է, որպես սգո նշան, իջեցնել Սպիտակ տան, դաշնային այլ հաստատությունների, ռազմական բազաների և արտասահմանում գտնվող ԱՄՆ դեսպանատների դրոշները:
Նելսոն Մանդելայի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Օբաման, ինչպես նաև համաշխարհային այլ առաջնորդներ, արդեն հայտնել են դրան ներկա լինելու իրենց մտադրության մասին:
Արդեն կիրակի երեկոյան Empire State Building-ը կրկին կլուսավորվի սպիտակ գույնով` հաղորդում է ITAR-TASS-ը:












































