Կոնցեպտուալ Mercedes AMG Vision Gran Turismo սուպերմեքենան նույնիսկ իր շնորհանդեսին մակետի տեսքով էր ներկայացել: Սակայն գտնվել են մարդիկ, ովքեր պատրաստ են արտադրել դրանից մի քանի օրինակ:
Ծրագրի հիմքի համար ամերիկյան J&S World Wide Holdings ընկերությունը պատրաստվում է օգտագործել Mercedes-Benz SLS AMG GT պլատֆորմը: Բեռնախցիկը կարբոնից կպատրաստվի: Մեքենան ավելի թեթև կլինի, և հետևաբար՝ ավելի դինամիկ:
Շարժիչը չի փոփոխվի: Նախագծի «սիրտը» 6,3-լիտրանոց, V8 հզորությամբ, 591 ձիաուժանոց շարժիչը կլինի:
Ամերիկյան ընկերությունը սուպերմեքենայի միայն հինգ օրինակ կթողարկի: Դրանցից երկուսը Եվրոպայում, երկուսը՝ ԱՄՆ-ում, իսկ մեկը Մերձավոր Արևելքում կվաճառեն: Նշվում է, որ մեքենաներից մեկն արդեն իր գնորդն ունի, ընդ որում՝ դրա գինը մեկուկես միլիոն դոլար է:









































