Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի թոփ մոդել Բելա Հադիդը կազմվածքի համար վնասակար սնունդ է բերել իր հետ ինքնաթիռ՝ գրում է Daily Mail-ը:

21-ամյա մոդելը Instagram-ում stories տեսանյութ է հրապարակել, որում օդանավակայանի անձնական իրերի ստուգման կետում պիցան անցնում է արտատպիչի միջով:

Մոդելը տեսանյութը մակագրել է. «Ես ընդմիշտ կհիշեմ այս պահը, երբ առաջին անգամ պիցան սքան արեցի»:

Ավելի ուշ նա մի լուսանկար է հրապարակել ինքնաթիռից, որտեղ նրա ընկերները պիցա են վայելում: Ավելի ուշ մեկ այլ լուսանկար է հրապարակել և գրել, որ պիցան չի ազդել իր կազմվածքի վրա:









































