Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր քաղաքական դիրքորոշումն է արտահայտել պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելու չհամաձայնեցված քայլի առնչությամբ: «Խմբակցությունը միաձայն որոշեց իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել այդ իրավիճակին և խմբակցության որոշմամբ Շիրակ Թորոսյանը դուրս է եկել ՀՀԿ խմբակցությունից»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ փաստորեն բացի պատգամավորի դիմումից, նաև խմբակցությունը հանդես եկավ նման քաղաքական որոշմամբ:









































