Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հանրապետության մասնավոր հատվածը կարող է ԱՄՆ պատժամիջոցներն օգտագործել երկրի տնտեսությունը զարգացնելու համար,– հաղորդվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում։
«Եթե մենք միասնական լինենք, ապա ցանկացած պատժամիջոց կվերածենք բարենպաստ հնարավորության»,– հայտարարել է Ռոհանին։
Նախագահի խոսքերով՝ Իրանի մասնավոր հատվածը կարող է «հակահարված տալ պատժամիջոցներին» և բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսության համար։
Ռոհանին ընդգծել է, որ զարգանալու համար երկիրը 8% տնտեսական աճի և զգալի ներդրումների կարիք ունի։
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ կառավարությունը փորձել է երկրի տնտեսությունը նորմալ պայմանների վերադարձնել։ Անցյալ տարի 800 աշխատատեղ է ստեղծվել, բայց երիտասարդների համար ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու մտադրություն կա։
Ռոհանին հավելել է, որ մասնավոր հատվածը պետք է արտահանմանն ուղղված քայլեր անի։ Արտասահմանյան ներդրումները և ազգային արտահանումը պետք է աջակցություն ստանան,– նշել է նախագահը։











































