Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, հնարավոր է, այցելի Հայաստան:
«Ներկայումս մենք նախապատրաստում ենք ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որ կկայանա նոյեմբերի 28-ին Երևանում: Դա կլինի շեյխի պատմական այցը Հայաստան, այնպես, ինչպես Գարեգինը այցելեց Բաքու»-, հայտարարել է Ռուս Ուղղափառ եկեղեցու կրոնների աշխարհագրությունների բաժնի տնօրեն Ռոման Սիլանտևը՝ ընդգծելով, որ թե՛ հայոց հայրապետի այցը բաքու, թե՛ ադրբեջանցի հոգևոր առաջնորդի սպասվելիք այցը Հայաստան իսկապես պատմական են: Այս մասին հայտնում է Aze.az-ը՝ վկայակոչելով Интерфакс-Азербайджан-ը:
«Անշուշտ, դրա համար պահանջվում է ամենօրյա քրտնաջան նախապատրաստություն: Հասկանալի է, որ կարող են լինել սադրանքներ, որ աղճատված ձևով են մեկնաբանվելու ինչ-ինչ գործողություններ: Դրան առավելագույնս լրջորեն է հարկավոր մոտենալ՝ նվազեցնելու համար հնարավոր սադրանքների քանակը»,- ավելացրել է Սիլանտևը:
Նա նաև հույս է հայտնել, որ եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, կսկսկվի կոնֆլիկտների կարգավորման նոր փուլ. «Կրոնական դիվանագիտության դերը տարեց տարի ավելանում է, ընդ որում, ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև ողջ աշխարհում հոգևոր առաջնորդների ձայնը լսվում է ավելի բարձր»,- ընդգծել է ՌՈւԵ ներկայացուցիչը: