Իտալիայի առաջնության 15-րդ տուրի «Բոլոնիա»-ի դեմ խաղից հետո Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, որ գոհ է արդյունքից: Նա նշել է, որ ֆուտբոլիստները լիովին կատարել են իր առաջադրանքները` իրականացնելով խաղի համար նախատեսված պլանը:
««Յուվենթուս»-ի հաջողությունների հիմքը խաղի կազմակերպվածությունն է: Բավական չէ պարզապես հզոր ֆուտբոլիստներ ունենալ թիմում: Նրանք պետք է միավորված լինեն մեկ գաղափարով:
Գոհ եմ արդյունքից: Սաներիցս յուրաքանչյուրը հիանալի աշխատեց: Լավ էինք նախապատրաստվել «Բոլոնիա»-ի դեմ խաղին և կարողացանք կյանքի կոչել մեր բոլոր գաղափարները խաղադաշտում»«,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:








































