Wednesday, 01 05 2024
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ

Ողբերգական ավտովթար Լոռիում. վթարի են ենթարկվել ոստիկանության ծառայողները. Կա զոհ և վիրավորներ

Երեկ՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19: 30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Հրայր Թովմասյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 DO 880 համարանիշի ավտոմեքենայով Նորաշեն-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողշարջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Թովմասյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորներ, Ստեփանավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Կարեն Քոչարյանը, Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչ, 27-ամյա Արեն Մամաջանյանը և Տաշիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Վալերի Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա. Ավետիսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, քննիչ Ֆիլիպ Նազարյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ոստիկանության Տաշիրի բաժնի պարեկապահակային ծառայության ջոկում՝ որպես հրամանատար, վիրավորներից Կ. Քոչարյանը աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասում, Ա. Մամաջանյանը աշխատում է ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ մասի ձերբակալվածների պահման վայրում, իսկ Վ. Գասպարյանը աշխատում է ոտիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր:

Մանրամասները՝  Shamshyan.com-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում