Խորամանկ ճագարին հաջողվել է փախչել կատվից, սակայն նա հայտնվել է բուի ճանկերում։ Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է YouTube-ում։
Տեսագրությունն արվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Բրաշ Փրեյրի փոքրիկ քաղաքում։ Օպերատորը խոստովանել է, որ տան հետնաբակում եղունգներն էր կտրում, երբ նրան է մոտեցել կատուն, բերանին՝ ճագար։ Այդ ժամանակ նա որոշել է տեսագրել՝ տեսնելու համար, թե ինչ տեղի կունենա։
Երբ կատուն մի կողմ է գնացել՝ մեռած ձևանալով, ճագարն անմիջապես փախել է նրանից։ Կատուն վազել է նրա հետևից, սակայն ճագարին որսացել է բուն։ Հեղինակը տեսագրությունը համարում է «իր լավագույն աշխատանքը։»








































