Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են եռակողմ խումբ ստեղծել` երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետաքննության համար: Այս մասին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել է «Ինտեր» հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք անկախ խմբի ստեղծմանը, որը կկարողանա օբյեկտիվորեն հետաքննել այն հարցերը, որոնք մեր ընդդիմադիրների մոտ կասկածներ են հարուցում»,- հայտարարել է Ազարովը:
Անկախ խմբի մեջ պետք է մտնեն ընդդիմության, կառավարության և Եվրամիության ներկայացուցիչները:








































