Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը, Սանկտ-Պետերբուրգում հյուրընկալվեց տեղի «Զենիթ»-ին:
Այս խաղում հաջողությունն ուղեկցեց դաշտի տերերին, որոնք առավելության հասան հաշվի նվազագույն տարբերությամբ:
Ինչ վերաբերում է մեր ընտրանու ներկայացուցիչներին, ապա նրանք բացակայում էին Եկատերինբուրգի թիմի հայտացուցակից, քանի որ վնասվածքներ ունեն:
«Զենիթ» – «Ուրալ»` 2:1
1:0 Հալկ (12′), 1:1 Գոգնիև (55′), 2:1 Լոմբերտս (75′)





































