Ամերիկացի գրող Ջերոմ Սելինջերի մասին պատմող վավերագրական ֆիլմը հայտնվել է 2013 թ. վատագույն պրեմիերաների ցանկում, որը կազմել է ամերիկյան Time ամսագիրը: Պարբերականը գրում է, որ «Սելինջերը» ձգձգված է, հիստերիկ ու տաղտկալի:
Ֆիլմը նկարահանվել է գրողի կենսագրության հիման վրա, որը 1999 թ. գրել է ամերիկացի լրագրող Փոլ Ալեքսանդերը
Ֆիլմի բյուջեն գնահատվել է 2 մլն դոլար ու վաճառքի առաջին ամսում այն կարողացելէ վաստակել միայն 650 հազար դոլար:
Ամսագիրը Սալերայի ֆիլմին հատկացրել է իր վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ ամենավատ ֆիլմ ճանաչելով «Համադասարանցիներ-2» ամերիկյան կատակերգությունը:









































