Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքից հետո աղջիկները սկսել են ցուցադրել իրենց բնական գեղեցկությունը: Այդ մասին տեղեկացնում է The Sun-ը:

Պատճառն այն է, որ Մեգանը նվազագույն դիմահարդարմամբ էր ներկայացել սեփական հարսանիքին: Նրա երկրպագուհիներին ոգևորել է այն, որ նա չէր թաքցրել իր դեմքի պեպենները: Աղջիկները սկսել են ի ցույց դնել իրենց բնական գեղեցկությունը՝ առանց դիմահարդարման լուսանկարներ տեղադրելով սոցցանցերում:










































