Wednesday, 17 06 2026
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
Աշտարակ–Սասունիկ ճանապարհին դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է
14:30
ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին ավտոբուսի վթար․ տուժել են երեխաներ
Ես շատ եմ ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը վերցնի իր մանդատը և գա ԱԺ, սպասում ենք․ Ռուբինյան
14:10
Իրանը վերսկսել է նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով
Գալիք ԱԺ-ն նման է լինելու սուպերմարկետի․ ընդդիմադիրների ճակատին գնապիտակ է մեխվելու․ Ալեքսանյան
Ֆրանսիայի ԶՈՒ հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ տաղավար և ծանոթացել պաշտպանական տեխնոլոգիաներին
Ո՞ւր են հենց հիմա ինձ թթու խոսք ասողները․ Ռուբինյանը դիմեց ընդդիմությանը
13:50
Վենսն իր նոր գրքում անդրադարձել է Պուտինին, Ուկրաինային

Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ

«ՀՀ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի» 2-րդ փուլով նախատեսված ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման ձևաչափի փոփոխությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին» որոշում:  Արդյունքում կստեղծվի հնարավորինս շահավետ միջավայր մասնավոր ներդրողներին գրավելու համար, կհստակեցվեն մասնավոր ներդրումների ներգրավման հնարավոր ձևաչափերը: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային բուժման կենտրոն, որի ստեղծման ամբողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է Համաշխարհային բանկին` Ճառագայթային կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները բաշխել այլ ուղղություններով: Մասնավորապես` գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում և Վայոց ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն: Միաժամանակ, Ճառագայթային բուժման կենտրոնը ստեղծելու համար ՀՀ պետբյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։ Կարևորելով չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը՝ Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը պլանավորվում է իրականացնել մասնավոր ներդրողների կողմից։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, ծրագրի առաջին փուլի արդյունքներով. «Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»:
Արսեն Թորոսյանը հայտնել է, որ դեռևս 2009 թվականից սկսած որոշում է կայացվել, որ Հայաստանին անհրաժեշտ է նման ախտորոշման կենտրոն և մինչ օրս էլ նման կենտրոն չկա, սարքը չի օգտագործվել, ինչի արդյունքում հիվանդները բուժման նպատակով այլ երկրներ են գնում:

«Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով»,- արձագանքել է վարչապետը և հետաքրքրվել, թե ինչ խոչընդոտներ են եղել: Ըստ նախարարի՝ իրականում բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից, վերջացրած մրցույթի հայտարարմամբ:

Վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարարին արդարադատության նախարարի հետ քննարկել հարցը և առաջարկել խնդրի կարգավորման լուծումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում