Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Գույք պարտքի դիմաց»-ը վերածվեց «Հայաստան՝ պարտքի դիմաց»-ի (տեսանյութ)

Այսօր Մամուլի ազգային ակումբը ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ անցկացրեց հասարակական-քաղաքական քննարկում՝ «Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները. Վիլնյուսից հետո» թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցեցին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանը, ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը:

«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ
այս պահի դրությամբ ունենք ՀՀ-ԵՄ հարաբերություններում կասեցված գործընթաց, թեև ՀՀ-ն արդեն ՄՄ թունելում է, որից այն կողմ լույսը չի երևում: Ստեփան Սաֆարյանն առաջարկում է ՄՄ թունել չմտնել:

Ինչ վերաբերում է վիլնյուսյան գագաթնաժողովում ընդունված ՀՀ-ԵՄ հայտարարությանը, ապա բանախոսը համակարծիք է, որ այդ փաստաթուղթը կարող է արտացոլել ԱՀ նպատակը: Բայց, ըստ նրա, ՀՀ-ն ի զորու չէ դա իրականացնել՝ ունենալով այս իշխանություններին և ՄՄ-ի ուղղությամբ մեկնարկող ճանապարհային քարտեզ:

«Պահանջում եմ հրապարակել ՀՀ-ՄՄ ճանապարհային քարտեզը, այն հաստատվել է Երևանում՝ ՀՀ-ՌԴ նախագահների վերջին հանդիպման ժամանակ: Ես դրա մանրամասներից մեկից միայն տեղեկություն ունեմ, այն է՝ դեկտեմբերի 24-ին ստորագրվելու է ինչ-որ բան, փետրվարին սկսվելու է ՄՄ-ին միանալու ընթացակարգը: Եթե Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ դա ՀՀ-ի որոշումն է , ուրեմն թող ՀՀ-ի համար հրապարակեն այդ փաստաթուղթը:

Սերժ Սարգսյանին հանձնարարություն է տրված, որ ՀՀ-ում տարբեր չինովնիկներ ներկայացնեն ՄՄ-ին անդամակցելու «բարեմասնությունները», և ինչ է ստացվում՝ արդեն իսկ այդ մարդիկ ներկայացնում են, թե սա աննախադեպ ձեռքբերումների այց էր, թե ՀՀ-ին ինչ է սպասվում: Դրան զուգընթաց նրանք, ովքեր եվրոպական ինտեգրման նկրտումներ ունեն, չեն լուսաբանելու, նրանց ձայնը պետք է չեզոքացվի, նրանց քաղաքական ազդեցությունը պետք է նվազեցվի»,- ասաց նա:

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ բանախոսը հիշեցրեց, որ ՌԴ-ն հայտարարել է, թե չի լքելու Հարավային Կովկասը: Նրա համոզմամբ՝ հիմնական խաղը սա է՝ ոչ ՄՄ, ոչ էլ Եվրասիական միություն. դա թաղանթ է՝ ապահովելու համար այդ ներկայությունը. հիմնական նպատակը դա է:

«Տարածաշրջանում նկատվելու է լարվածության աճ, քանի որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նշաններ է ցույց տալիս, և այս պարագայում կան ռիսկեր, որ այսպիսի թույլ ՀՀ-ի, այսպիսի կախյալ իշխանությունների պարագայում չի բացառվում, որ Հայաստանին դրդեն հակաարևմտյան տրամադրությունների: Սա ռիսկ է հայ-վրացական հարաբերությունների համար, մեր միջև խնդիրներ են ի հայտ գալու, մենք հայտնվելու ենք բարիկադների այն կողմում, քանի որ ՄՄ սահմանը տնտեսական գոտու սահման չէ: Պուտինի տեսլականով՝ դա նոր աշխարհաքաղաքական բևեռի սահման է:

Իրանի համար ցանկալի չէր ՀՀ-ՌԴ այս խորացումը: Այդ երկիրը հայտարարեց, որ ՀՀ-ին կտրամադրի այնքան գազ, որքան ՀՀ-ն ցանկանում է, քանի որ այս կայսերապաշտական նկրտումները հաճելի չեն նաև Իրանին: Տարիների ընթացքում «Գույք պարտքի դիմաց»-ը վերածվեց «Հայաստան՝ պարտքի դիմաց»-ի: Հանգել ենք այս բանաձևին:

Տարածաշրջանային դինամիկան պատկերացնելու համար Իրանի դիրքորոշումը մեզ հայտնի է՝ որպես այս պրոցեսի դիմադրողներից մեկի: Վրաստանը լինելու է թիրախ, քանի որ եվրաատլանտյան ինտեգրացիան առաջ է գնալու, և այս առումով հերթական անգամ շատ ավելի տպավորիչ է լինելու Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան եռանկյան խաղը, որովհետև Թուրքիան խանդով է վերաբերվում իրենից առաջ Վրաստանի եվրոպականացմանը: ՀՀ-ի և Վրաստանի խեղճացման գործընթացում չեն խուսափելու օգտագործել Ադրբեջանին»,- տարածաշրջանային գործընթացները այսպես մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում