Իսրայելը Հորդանան գետի Արեւմտյան ափին կկառուցի 2,5 հազար միավոր բնակարան: Այդ մասին մայիսի 24-ին հայտնել Է հրեական պետության պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:
«Հաջորդ շաբաթ մենք հավանություն կտանք 2,5 հազար միավոր նոր բնակարանների կառուցմանը Հուդայում եւ Սամարիայում (Արեւմտյան ափի իսրայելական անվանումը) պլանավորման խորհրդում, որոնցից 1,4 հազարը կառուցվելու են անհապաղ»,-նախարարը գրել Է Twitter-ում:









































