Իսպանիայի Կասատիլիա մարզի ամենախոշոր քաղաքը՝ Վալյադոլիդը, իր հյուրերի համար էքսկուրսիա է նախապատրաստել՝ նվիրված ջին-տոնիկին: Զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ տեղի՝ կոկտեյլների միախառնման մշակույթի հետ և ընտրել դրանցից լավագույնները:
Լավագույն ջին-տոնիկը ընտրվելու է քվեարկության ընթացքում: Զբոսաշրջիկներին կառաջարկվի փորձել 3 կոկտեյլ ու գնահատել դրանք 3 չափանիշով:
Մասնավորապես, դա վերաբերում է արտաքին տեսքին, համին ու պատրաստման եղանակին, գրում է Travel-ը:







































