Եվրամիությունը 2019-ին լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո կհատկացնի Թուրքիային՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին ասված Է Միության հաջորդ տարվա բյուջեի նախագծում, որը մայիսի 23-ին հրապարակվել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից:
«Լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո (հատկացնել) Թուրքիայում փախստականներին օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի շարունակվի Սիրիայից և այլ վայրերից փախստականներին սննդով, կրթությամբ եւ կացարանով ապահովումը»,- նշված Է փաստաթղթում։











































