Saturday, 20 06 2026
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Արեգ Կյուրեղյանի բաց նամակը վարչապետ Փաշինյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը facebook-ի իր է՝ջում հրապարակել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նամակում ասվում է.

Ողջունում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունում արդարության ու սահմանադրական կարգի շուտափույթ վերականգնում (հաստատում)։ Վստահ եմ, որ գործելու եք Հայաստանի Հանրապետության շահերից և ամեն ինչ անելու եք արդարացնելու Հայ ժողովրդի հույսերը, ամեն ինչ անելու եք պահպանելու աշխարհով մեկ սփռված հայության այս աննախադեպ միասնականությունը։

Պարոն Փաշինյան, հատկապես այս օրերին «Սասնա Ծռերի» գործողությունների վերաբերյալ հնչել են այլևայլ և տարաբնույթ կարծիքներ։ Ես վստահեցնում եմ Ձեզ և ի լուր աշխարհի, որ «Սասնա Ծռերը» գործել են բացառապես «Ի փառս Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայ ժողովրդի»։ Վստահ եմ, որ անձամբ դուք չեք կասկածում և վստահ եք մեր նպատակների ազնվությանը։

«Հառաչող ազգերը ստրուկ,անիրավվածիրենց տառապանքին վերջտալու հույսով  մի՛շտ էլ դիմել են հեղափոխության՝ որպես ծայրահեղ ևհերոսական միջոցի»։ Գարեգին Նժդեհ

Մեր խորին համոզմամբ «Սասնա Ծռերի» գործողությունները չեն գտնվում քրեական օրենքի դաշտում, վեր են դրանից և գտնվում են Իրավունքի սահմաններում ու Ազգային-ազատագրական պայքարի բարձունքին։ Հետևաբար մեր ապստամբությունը կարող է դատապարտել կամ արդարացնել միայն Հայ ժողովուրդը։

Պարոն վարչապետ, լինելով բանտում սահմանափակ տեղեկատվություն ստանալու պայմաններում, առանձին դեպքերում նույնիսկ կեղծ կամ աղավաղված տեղեկություններ ստանալու պայմաններում՝ դժվար է ճիշտ պատկերացում կազմել իրերի իրական դրությունից և ժամանակին արձագանքել, այնուամենայնիվ առկա իրավիճակում արձագանքելը համարում եմ անհրաժեշտություն, իսկ լռությունը՝ առավել վնասաբեր։

Պարոն վարչապետ, տեղեկացել եմ, որ դուք առաջարկել եք այս հարցի լուծումը գտնել հանրային քննարկումների արդյունքում։ Ես համաձայն եմ այդ առաջարկին, բայց խնդրում եմ ձեզ այդ քննարկումներին զոհված ոստիկանների հարազատների հետ միասին հրավիրեք անպայման նաև Մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատներին, այս տարիների ընթացքում ոստիկանության բաժանմունքներում ծեծելով սպանված բոլոր քաղաքացիների հարազատներին, այս տարիների ընթացքում ինքնասպանության հասցված բոլոր քաղաքացիների հարազատներին, ծայրահեղ աղքատության մեջ սովից, ցրտից, հիվանդությունից մահացած բոլոր քաղաքացիների հարազատներին, երկրից վռնդված հարյուր հազարավոր բոլոր քաղաքացիների հարազատներին։

Ես չգիտեմ՝ առաջիկայում հնարավո՞ր է հրավիրել մի այսպիսի քննարկում, բայց ընդամենը մի քանի շաբաթ առաջ այսպիսի մի «քննարկում» արդեն իսկ տեղի է ունեցել։ Հանրապետության հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ պահանջում էր ձեզ ընտրել ՀՀ վարչապետ, հենց այդ նույն մի քանի հարյուր հազար մարդը վանկարկում էր «Սասնա Ծռեր», պահանջելով ազատություն, որը և վկայում է «Սասնա Ծռերի» ապստամբության արդարացիության մասին։ Մեզ համար մեր արդար լինելը վաղուց էր հաստատել հայ ժողովուրդը, իսկ այդ օրը, նաև ի լուր ողջ աշխարհի «Սասնա Ծռերի» ապստամբության արդարացման վճիռը վերահաստատեց։ Այլևս ոչ մի դատավորի, ոչ մի դատախազի, ոչ մի անհատի, խմբի, միության, կուսակցության կարծիք կարևոր չէ, մենք ունենք մեր գործողությունների արդարացման գերագույն վճիռը՝ Հայ ժողովրդի վճիռը։ Մենք արդեն գիտենք «թե ինչ կա կյանքից, մահից էլ անդին» (ի լուր Ա. Մեսչյանի)։

Պարոն Փաշինյան, ձեզ եմ ներկայացնում այս գերագույն արդարացման վճիռը՝ որպես հարցի լուծման բանալի, սա է ժողովրդի կամքը, սա է լուծման բոլոր հարցերի պատասխանը։ Արդարության իրականացումը թողնելով ՀՀԿ-ի մնացորդ նենգ, անարդար ու անբարոյական դատախազների ու դատավորների հույսին, այդ բանալին ունենալով իրենց ձեռքում, փորձում են հենց այդ բանալու միջոցով ճեղք գոյացնել Հայ ազգի՝ այս աննախադեպ միասնության «պատին», հույս ունենալով, թե հետագայում նաև կքանդեն։

Նամակիս վերջում առիթից օգտվելով շնորհավորում եմ Հայ ժողովրդին այս Մեծ Հաղթանակի առթիվ, շնորհավորում եմ նաև Ձեզ, պարոն Փաշինյան, Հայ ժողովրդի կամքին համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ Ցանկանում եմ «Սասնա Ծռերին», նաև բոլոր քաղբանտարկյալներին և ընդհանրապես բոլոր բանտարկյալներին՝ Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։

Նուբարաշենի բանտից Արեգ Կյուրեղյան

22-ը մայիսի 2018թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում