Պետական գերատեսչությունների մեջ ՀՀ ԱԱԾ-ն ամենաշատն է գումար ծախսում ավտոմեքենաների պահեստամասեր գնելու վրա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ միայն նոյեմբեր ամսին ԱԱԾ-ն պետական բյուջեի միջոցներից մոտ 2 մլն դրամ է ծախսել ավտոպահեստամասեր գնելու համար: Ավելին, հոկտեմբեր ամսվա ընթացքում էլ ԱԱԾ գնած ավտոպահեստամասերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 4.5 մլն դրամ:
Նշենք, որ ԱԱԾ-ն դրանք հիմնականում գերադասում է գնել անհատ ձեռներեցներից: Թե ովքեր են նրանք և ինչ առնչություն ունեն ԱԱԾ վերնախավի հետ, դժվար է ասել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:












































