Շրի Լանկայի երկաթուղային ընկերությունը հետաքննություն է անցկացնում այն դեպքի վերաբերյալ, երբ գնացքը դուրս է եկել երկաթգծից և 12 կմ անցել երկրի մայրաքաղաք Կոլոմբոյով:
Այդ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ առանց մեքենավարի շոգեքարշը դուրս է եկել ճանապարհից և շարժվել է հարավ՝ դեպի մայրաքաղաքի արվարձաններ՝ հաղորդում է BBC-ն:
Գնացքը հաջողվել է կանգնեցնել միայն այն բանից հետո, երբ երկու մեքենավարները հասել են դրան շտապօգնության մեքենայով, և նրանցից մեկին հաջողվել է ներս մտնել:








































